Սպորտ

Այսօր իմ օրը չէր. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Այսօր իմ օրը չէր. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց չիրացրած 11 մետրանոց հարվածից և Լիխտենշտեյնի դեմ տոնած հաղթանակից:

«Գոլից հետո կենտրոնացվածությունը կորցրեցինք և բաց թողեցինք իրենց գոլը: Դժվար էր, բայց փորձում էինք գտնել դարպասի բանալին: Այսօր իմ օրը չէր, շատ հնարավորություններ բաց թողեցի: Սակայն սա ֆուտբոլ է, հաղթեցինք և 3 միավոր վաստակեցինք: Կարևորն այն է, որ հասանք դրական արդյունքի: Մեզ համար ամեն խաղ դժվար է, չկան հեշտ խաղեր: Սա ֆուտբոլ է այժմ բոլորն էլ գիտեն, ինչպես խաղալ և ինչպես պաշտպանվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում