Բահամյան կղզիներում դայվերը հիպնոսացրել է շնաձկանը
1 րոպեի ընթերցում
![Բահամյան կղզիներում դայվերը հիպնոսացրել է շնաձկանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/946242.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լի Կոբ անունով դայվերը ցուցադրելէ ծովային գիշատիչներին մեկ անգամ դիպչելով քնեցնելու իր ունակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա մի խումբ ակվալանգիստների հետ ջրի մեջ Է սուզվել Բահամյան կղզիների շրջանում: Շնաձուկը լողալով մոտեցել Է տղամարդուն եւ նրան դիպչելուց հետո անշարժացել, իսկ Լիին հաջողվել Է բռնել նրա քթից:
Տեսանյութը թեժ քննարկումներ Է առաջացրել Ցանցի օգտատերերի շրջանում: Նրանցից ոմանք ներկայացված կադրերում տեսել են խաբեություն՝ դանդաղեցված նկարահանման ռեժիմի կիրառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: