Տնտեսություն

Անցած երեք ամսում ՀՀ կառավարությունը 1 միլիարդ դոլարի ներդրումային առաջարկներ է ստացել

1 րոպեի ընթերցում

Անցած երեք ամսում ՀՀ կառավարությունը 1 միլիարդ դոլարի ներդրումային առաջարկներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել Հայաստանի տնտեսական զարգացան և ներդրումների նախարարություն, հետաքրքրվել են Հայաստանի ներդրումային միջավայրով և որոշակի ներդրումների մասին հայտարարություններ են արել:

«Եթե մենք վերլուծենք այդ թվերը, որոնց մասին հայտարարվել է, դրանք մեկ միլիարդ դոլարն անցնում են: Բայց մենք փորձում ենք նաև գնահատել, թե բիզնես հանրության հետ մեր ջանքերի արդյունքում իրատեսական թիվը որքան կկազմի: Եկել ենք եզրակացության, որ դրանից 240 միլիոն դոլարն առնվազն իրատեսական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ առաջարկներն ստացվել են մայիսի 15-ից սկսած:

Նախարարը հավելեց, որ աշխատում են կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք կարողանան այդ գաղափարները վերածել բիզնես-պլանների կամ նախարարության միջոցով փորձել դրանք վերածել բիզնես-նախագծերի, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում