Հազարավոր ճտեր են այրվել Թբիլիսիի մերձակա ինկուբատորում
1 րոպեի ընթերցում
![Հազարավոր ճտեր են այրվել Թբիլիսիի մերձակա ինկուբատորում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/945821.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսթավի քաղաքի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Մարիս արխի բնակավայրում հրդեհը ոչնչացրել Է ինկուբատորը՝ 3 հազար ճտերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում հանրապետության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Հրդեհն այնքան ուժեղ Էր, որ բնակելի շենքերի վրա դրա տարածման վտանգ Էր ստեղծվել, բայց հրշեջներին հաջողվել Է ժամանակին այն տեղափակել, իսկ ավելի ուշ՝ վերացնել:
Ընդամենն այրվել Է 600 քառակուսի մետր տարածք, հաղորդել Է Sputnik-ը: