Արարատյան բակալավրիատի համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդնելն օգտակար կլինի. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է վերահսկողություն սահմանել Արարատյան բակալավրիատի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ֆեյսբուք»-ում հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն է բանակցում «Այբ» հիմնադրամի հետ, որպեսզի մենք Արարատյան բակալավրիատի նկատմամբ վերահսկողություն ունենանք: Պետությունը հսկայական գումարներ է ծախսել՝ ավելի քան 2 մլրդ դրամ, սակայն նույն այդ պետությունը 0 ազդեցություն ուներ դրա վերահսկողության վրա: Այս ծրագիրը նախատեսվում էր, որ պետք է ներդրվեր ընտրված ավագ դպրոցներում: Կարծում եմ, ավելի օգտակար կլինի, որպեսզի այս համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդրվի, եթե դրա հնարավորությունը կա»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ նախարարության խումբը բանակցում է այս պահին ծրագիրն իրականացնողների հետ:

«Ապագայում մենք անպայման կօգտվենք ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչների ծառայություններից, որովհետև այդ գիտելիքն ու դրական փորձը կուտակված է և չի կարող կորել»,- ընդգծեց Հարությունյանը:

«Արարատյան բակալավրիատ»-ն ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման 10-11 ամիս տևողությամբ անվճար զարգացման ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Հուլիսին ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել էր:

Հայերեն Русский

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր