Ստամբուլի հայկական «Մարմարա»-ն տոնում է հիմնադրման 78-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթն օգոստոսի 31-ին տոնում է 78-ամյակը: Ստամբուլի հայ համայնքում մինչ օրս գործող փոքրաթիվ պարբերականներից մեկը՝ «Մարմարա»-ն հիմնվել է 1940 թվականին՝ լրագրող Սուրեն Շամլյանի կողմից, ում ջանքերով էլ թերթի շուրջ ժամանակին համախմբվեցին ճանաչված մտավորականներ: 1967 թվականից մինչ օրս թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնում է Ռոպեր Հատտեճյանը:

Այս տարիների ընթացքում «Մարմարա»-ն ոչ միայն խոշորացույցի տակ է պահել Ստամբուլի հայ համայնքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները՝ իր էջերում լայնորեն լուսաբանելով դրանք, այլև դարձել է այն դարբնոցը, որտեղ ձևավորվեց ստամբուլահայ նոր գրականությունը: Թերթում մինչ օրս լույս են տեսնում հայագիտական հոդվածներ, գրական ստեղծագործություններ:

«Մարմարա» թերթը, լինելով հարազատ համայնքի մտահոգությունների անմիջական արտահայտողը, անմասն չի մնացել փորձություններից: Նա դիմակայել է թե՛ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թուրքիայում պետականորեն խրախուսվող ազգայնամոլության պոռթկումների, թե՛ 1955 թ. սեպտեմբերի 6-ին Ստամբուլում իշխանության հրահանգով թուրք խուժանի կազմակերպած խժդժությունների եւ թե՛ հաջորդ տարիների պետական հեղաշրջումների շրջաններում:

Համատարած բռնության պայմաններում հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ իրենց գործունեությունը դադարեցրին նաեւ թուրքական մի շարք թերթերի խմբագրությունները: Հակառակ այդ ամենին, սակայն, «Մարմարա» օրաթերթը, շնորհիվ հավասարակշիռ դիրքորոշման, կարողացավ շարունակել իր «հանդիպումներն» ընթերցողների հետ: Ներկայում թերթն ունի համացանցային էջ, իսկ

2001 թ.-ից հրատարակում է նաև թուրքերեն մեկշաբաթյա հավելվածը` «Նոր Մարմարա»-ն, որում ընդգրկվում են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Հավելվածը հասցեագրված է թրքախոս հայերին, ովքեր չեն կարողանում կարդալ հայերեն, սակայն ցանկանում են հաղորդակից դառնալ հայ կյանքին:

«Արմենպրես»-ը ջերմորեն շնորհավորում է «Մարմարա»-ի խմբագրակազմին՝ մաղթելով երկար տարիների բեղուն աշխատանք և ստեղծագործական նոր հաջողություններ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով