Հասարակական

Սուրեն Պապիկյանը կմեկնի Լոռի

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը կմեկնի Լոռի
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 31-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լոռու մարզ՝ մարզի բնակիչների, համայքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ համայնքային նշանակություն ունեցող խնդիրները քննարկելու նպատակով։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացմաննախարարության լրատվական ծառայությունից:Օգոստոսի 31-ին Սուրեն Պապիկյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ճանաչողական շրջայց կկատարի Գյուլագարակ, Լոռի Բերդ, Արդվի համայնքների պատմամշակութային վայրերում։

Այնուհետև նախարար Պապիկյանը կայցելի Օձուն, Ալավերդի, Ախթալա համայնքներ։

Սեպտեմբերի 1-ին նախարարը կլինի Թումանյան համայնքի մի շարք բնակավայրերում, կմասնակցի Քարինջի մանկապարտեզի բացմանը, Վանաձորի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացնի Լոռու մարզպետարանում։

Սեպտեմբերի 2-ին Սուրեն Պապիկյանը կայցելի Սպիտակ և Մեծ Պարնի համայնքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում