Հասարակական

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստն այցելել է Միգրացիոն ծառայություն

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստն այցելել է Միգրացիոն ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցչի առաքելությունն ստանձնած Աննա-Կարին Օստն այցելեց ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն (ՄԾ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԾ պետ Արմեն Ղազարյանը շնորհավորեց նրան առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ներկայացնելով ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԾ-ի սերտ համագործակցությունը, բարդ իրավիճակներում բարձր արդյունավետությամբ ու օպերատիվությամբ համատեղ լուծումներ գտնելու պրակտիկան: «Միգրացիայի ոլորտում ՓԳՀ-ի կողմից իրականացվող որևէ քայլ անտեսված չի մնում մեր կողմից, մենք շատ բարձր ենք գնահատում այդ նախաձեռնողականությունը»,-շեշտեց Ղազարյանը:

Աննա-Կարին Օստը, գոհունակություն հայտնելով համատեղ ընթացիկ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, նոր առաջարկներ ներկայացրեց՝ ուղղված ապաստանի հարցերով զբաղվող և իրավաբանական բաժինների աշխատանքի կատարելագործմանը, ինչպես նաև աշխատակազմի վերապատրաստման, հմտությունների և կարողությունների զարգացման վերաբերյալ իր գաղափարներով կիսվեց: «Այս ամենն օգտակար է նաև մեզ համար՝ շարունակաբար զարգանալու և ինքնակրթվելու տեսանկյունից ևս»,-նշեց նա:

Աննա-Կարին Օստը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի պաշտոնն ստանձնել է 2018թ. օգոստոսի 15-ից:

2013թ. հունիսից մինչև 2018թ. հուլիսը նա ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչն էր Լեհաստանում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում