ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց սկսելուն հաջորդել է կազմակերպության տարբեր հարթակներում խորհրդակցությունների փուլ:

Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը: «Խորհրդակցություններն ընթանում են ըստ գործող կանոնակարգերի կոնսենսուսային լուծումներ գտնելու, ինչպես նաև այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է տարբերակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ոչ Հայաստանի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ 2015թ. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության 6 պետությունները կոնսենսուսի հիման վրա կայացրել են որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի: «Ըստ այդ կարգի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով ամրագրել է Հայաստանը և համապատասխանաբար Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,- մանրամասնեց Նաղդալյանը:

Հայերեն English Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր