Մշակույթ

Մշակույթի նախարարությունը 100 օրվա ընթացքում 11 խոշորագույն միջոցառում է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Մշակույթի նախարարությունը 100 օրվա ընթացքում 11 խոշորագույն միջոցառում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի նախարարությունը 100 օրվա ընթացքում իրականացրել է 11 խոշոր միջոցառում, որոնցից մեկն անց է կացվել գերատեսչության առջև դրված գերակա խնդիրներից մեկի՝ ֆինանսական արդյունավետության բարձրացման շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր պաշտոնավարման 100-րդ օրն ամփոփելիս ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Մեր առջև մենք խնդիր էինք դրել բարձրացնել ֆինանսական արդյունավետությունը և հենց այդ պատճառով, արդեն նախագծված ծրագրերի նախահաշիվները վերանայվել են: Մեզ հաջողվել է որոշակի խնայողություններ կատարել, ինչի շնորհիվ կարողացանք բալանսի բերել այն ֆինանսական անջրպետը, որը գոյություն ուներ 2-րդ և 3-րդ եռամսյակների միջև: Այդ խնայողությունները մեզ թույլ տվեցին իրականացնել նաև մի շարք նոր նախագծեր, ծրագրեր»,- նշեց Մակունցը:

Նրա խոսքով՝ 100 օրվա ընթացքում իրականացվել է 11 խոշոր միջոցառում, մեծ մասը՝ միջազգային: Միջոցառումներից մեկն անց է կացվել խնայողությունների հաշվին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում