Վերլուծություն

Անգելա Մերկելի այցը՝ հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման խթան

7 րոպեի ընթերցում

Անգելա Մերկելի այցը՝ հայ-գերմանական տնտեսական կապերի ամրապնդման խթան
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ակնհայտորեն դրական են անդրադարձել հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների վրա: Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի այս հայտարարության ֆոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հայաստան խոստանում է տնտեսական առումով արդյունավետ լինել։ Կանցլերի այցը հատկապես նշանակալի է այն առումով, որ վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և դրանց նոր թափ հաղորդելու կարևորությունը, ինչպես նաև՝ ակնարկել էր Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

Պետք է նկատել, որ Մերկելի այցին նախորդել են գերմանական և հայկական պաշտոնական կողմերի միջև տեղի ունեցած մի շարք հանդիպումներ, և կարելի է ենթադրել, որ Անգելա Մերկելի այցի ընթացքում ևս քննարկված հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, կանցլերի այցին ընդառաջ երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի՝ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, առկա տնտեսական ներուժին նոր թափ հաղորդելու անհրաժեշտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, փախստականներին և ապօրինի միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր:

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի և ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հանդիպման ժամանակ պետքարտուղարը ներկայացրել էր գերմանական կողմի՝ Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու վերաբերյալ մտադրությունը։ Վերջինս լրացուցիչ խթան է հանդիսանալու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, որն առավել իրատեսական է դառնում ՀՀ կառավարության կողմից ներդրումների անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության պարագայում։

Փաստ է, որ գերմանական միջազգային համագործակցության այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Գերմանական զարգացման բանկը (KfW), կարևոր դերակատարություն ունեն ՀՀ տնտեսության զարգացման մեջ։ Ի հավելումն նախկինում իրականացված բազմաթիվ ծրագրերի՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցության շնորհիվ 2019թ պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվելու ծրագրային ձևաչափով, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում քննարկման փուլում է գտնվում Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացրել է ավելի քան 4 մլն եվրոյի ֆինանսավորում։ Ընդհանուր առմամբ 1992թ․-ից ի վեր Գերմանիան Հայաստանին աջակցել է ավելի քան 750 միլիոն եվրոյի հասնող վարկերով և դրամաշնորհներով։

Գերմանիան Հայաստանում կատարած ներդրումների ծավալով մշտապես առաջատարների թվում է եղել։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Գերմանիան Հայաստանում կատարած ներդրումների ծավալով երկրորդ տեղում է՝ Ռուսաստանից հետո։ Գերմանական ներդրումների ծավալը 1988թ-ից մինչև 2018թ մարտի վերջի դրությամբ կազմել է գրեթե 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներդրումների հիմնական մասը բաժին է ընկել հանքարդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության, տեխնոլոգիաների, ինչպես նաև ոչ մեծ ծավալով՝ հագուստի արտադրության և այլ ոլորտներին։ Գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը» ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2018թ հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է, և նախորդ տարիներին ևս այն առաջատար դիրքերում է եղել:

Գերմանիան նաև Հայաստանի առևտրային խոշոր գործընկերներից մեկն է, մանավորապես՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ի և ԳԴՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 216 մլն ԱՄՆ դոլար, որը Հայաստանի արտաքին շրջանառության 6,2%-ն է։ Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի նկատմամբ առևտրաշրջանառության աճի տեմպը կազմել է 53,6%: Արտաքին առևտրաշրջանառությամբ Գերմանիան թվով 4-րդ երկիրն է և զիջում է ՌԴ-ին, Չինաստանին ու Շվեյցարիային։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեն հայտնել է, որ Գերմանիայի՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ առևտրի ծավալները 2018 թվականի առաջին կեսին աճել են 17.1%-ով` հասնելով 1,2 մլրդ եվրոյի: Առևտրաշրջանառության ամենից շատ աճը գրանցվել է Հայաստանի հետ։

ԵՄ երկրների շարքում Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից այդ երկիր արտահանման ծավալը կազմել է մոտ 79 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը միևնույն ժամանակաշրջանում կազմել է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից արտահանվում է հիմնականում պղինձ, ալյումին և դրանից պատրաստված իրեր, սև մետաղներ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, ինչպես նաև տրիկոտաժե հագուստ։ Գերմանիայից հիմնականում ներմուծվում են վերգետնյա տրանսպորտային միջոցներ, կաթսաներ, քիմիական գործվածք, դեղագործական արտադրանք և այլ ապրանքներ։

Հաշվի առնելով ԵՄ երկրների շարքում Գերմանիայի՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերոջ կարգավիճակը, Անգելա Մերկելի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-գերմանական առևտրատնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարը և ներքին բարեփոխումները համընկնում են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսվող գործողություններին։ Այս համատեքստում կարելի է սպասել որոշակի դրական տեղաշարժ Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացման հարցում։ Թեպետ տնտեսական զարգացումների հետագա ընթացքը պայմանավորված է լինելու նաև հայկական կողմի պատրաստակամությամբ։

Տաթևիկ Առուստամյան

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

Վերլուծություն

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տևական ժամանակ առաջ չի գնում, և դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է․ Սաֆրաստյան

Վերլուծություն

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տևական ժամանակ առաջ չի գնում, և դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է․ Սաֆրաստյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում