Արմեն Գրիգորյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 21-ին այցելել էՎիկտոր Համբարձումյանի անվանԲյուրականի աստղադիտարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմենն Գրիգորյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառման միջոցով:

«Այցիս շրջանակներում հանդիպեցի Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:

Հանդիպման ընթացքում Արեգ Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայասատանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:

Միաժամանակ քննարկեցինք աստղադիտարանի գործունեությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ հետագա զարգացման հեռանկարները, նոր մտահաղացումները, դրանց իրականացման ուղիները, ինչպես նաև Հայաստանում հեռահաղորդակցային համակարգերի հասանելիության և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով արբանյակային ծրագրի մշակման և կիրարկման հնարավորությունը:

Այցի ընթացքում տեղի ունեցավ շրջայց հայ մեծանուն գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան