Սպորտ

Վերջին 100 տարում առաջին անգամ Բրազիլիայի հավաքական է հրավիրվել երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Վերջին 100 տարում առաջին անգամ Բրազիլիայի հավաքական է հրավիրվել երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հրավեր է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականից՝ սեպտեմբերի 8-ին և 12-ին ԱՄՆ-ի ու Սալվադորի ընտրանիների հետ ընկերական մրցավեճերին մասնակցելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky Sports-ը, 22-ամյա Պերեյրան Բրազիլիայի հավաքականում վերջին 100 տարվա ընթացքում դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ծնվել է երկրից դուրս: Կիսապաշտպանը ծնվել է Բելգիայում և հանդես եկել այդ երկրի մինչև 13 և 15 տարեկանների հավաքականներում:

Վերջին անգամ Բրազլիլիայի հավաքական հրավիրվել է երկրից դուրս ծնված ֆուտբոլիստ՝ 1918 թվականին:

Այս տարի Պերեյրան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է մեկ խաղ, իսկ նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս իսպանական «Վալենսիա»-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում