EPIC EYE. Միջազգային փառատոն Ծաղկաձորում
1 րոպեի ընթերցում
![EPIC EYE. Միջազգային փառատոն Ծաղկաձորում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/08/944058.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oգոստոսի 17, 18 և 19-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի կունենա EPIC EYE երաժշտության և արվեստի բացօթյա միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փառատոնի ընթացքում ելույթ կունենան հայտնի արտիստներ և բենդեր ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, կցուցադրվեն ժամանակակից արվեստի գործեր։
Տոմսերի և այլ ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ փառատոնի պաշտոնական կայքում՝ www.epiceyefestival.com: