Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կներկայացնի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը չկայացավ:

Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 14-ին նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում ակնկալվում էր, որ պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը որպես մանր խուլիգանություն է գնահատել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպը, որին մեծ ուշադրություն պետք չէ դարձնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում