Արցախի ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակում օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության և բարձր ցուցանիշների համար, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև այն խնդիրների համալիրը, որը պետք է իր լուծումը ստանա արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի Հանրապետության իր պաշտոնակից Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ, ծանոթացել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ և հավանական զարգացումներով, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Իրենց ելույթներում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ արդյունավետ մարտական հերթապահության կարևոր բաղադրիչներից են նաև անձնակազմի բուժապահովման համալիր գործընթացները, որոնք առավել բարձր արդյունավետությամբ կազմակերպելու գործին, արդեն մի քանի տարի շարունակ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը` տրամադրելով առաջապահ բոլոր ստորաբաժանումներին առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր:

Ծրագրի նախաձեռնողներն էլ վստահեցրել են, որ առաջիկա տարիներին ևս հիմնադրամը կշարունակի գտնվել Զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությունը ցուցաբերել այս կամ այն բնագավառի աշխատանքները առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու գործին:

Հայերեն

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ