Հասարակական

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարարի և փոխնախարարների հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարարի և փոխնախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպեցի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի, Դավիթ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության համակարգում Սփյուռքի հնարավոր դերակատարումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավովածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները միջգերատեսչական աշխատանքային խմբերի մակարդակով»,- գրել է Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում