Էդուարդ Շարմազանովը համոզիչ չի համարում ՀՀ գլխավոր դատախազության պատճառաբանությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ գնալով իր մոտ ամրապնդվում է այն մտահոգությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ:

Անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդության մերժմանը, ԱԺ նախագահի տեղակալը նշեց , որ Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր:

«Կարծում եմ, որ գնալով այն մտահոգությունը և մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ և, ինչու չէ, նաև անձնական վենդետայի միտումներ, աստիճանաբար արմատավորվում է:

Եվ այսօր Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի եղել և վերադարձել է Հայաստան և 46 պատգամավորի միջնորդությունը մերժելը անհասկանալի եմ համարում: Այն պատճառաբանությունները, որոնք ներկայացրել է Գլխավոր դատախազությունը, ինձ համար բավարար և հիմնավորված չեն»,- ասաց Շարմազանովը:

Հարցին` թե Հանրապետական կուսակցությունը ինչ քայլեր է ձեռնարկելու այս կապակցությամբ, Շարմազանովը պատասխանեց. «Նախ սպասենք Վերաքննիչ դատարանի որոշմանը, այնուհետև կքննարկենք հետագա մեր քայլերը»:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումը:

Հայերեն English Русский

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը