Life

Հրապարակվել է աշխարհում ամենահարմար հասարակական տրանսպորտն ունեցող քաղաքների վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել է աշխարհում ամենահարմար հասարակական տրանսպորտն ունեցող քաղաքների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Expert Market կոնսալտինգային ընկերությունը կազմելէ հարմարավետ հասարակական տրանսպորտ ունեցող քաղաքների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հայտնել Է Euromag-ը:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Նիցցան, որի բնակիչները միջին հաշվով խցանումների մեջ անցկացնում են ընդամենը 22 ժամ, մոտավորապես 40 րոպե են ծախսում մինչեւ աշխատավայր ու հակառակ ուղղությամբ ճանապարհի վրա եւ երթեւեկության ամսական մշտական տոմսը գնում են իրենց աշխատավարձի 1,25 տոկոսի դիմաց: Երկրորդ տեղում Էկվադորյան Կուենկա քաղաքն Է. եռյակը եզրափակել Է իսպանական Բիլբաոն: Ֆրանսիական Տուլուզը եւ իտալական Կատանիան, համապատասխանաբար, չորրորդ եւ հինգերորդ դիրքերում են: Ընդամենը վարկանիշում տեղ Է գտել 74 քաղաք: Ռուսաստանը ներկայացված Է Մոսկվայով (47-րդ տեղում) եւ Սանկտ Պետերբուրգով (59-րդ տեղում):

Վարկանիշի կազմողները հաշվի են առել հասարակական տրանսպորտով ուղեւորության միջին ժամանակը, կանգառում սպասելու ժամանակը, ճանապարհի հեռավորությունը, մեկ ուղեւորության ընթացքում տեղափոխերի թվաքանակը, ինչպես նաեւ այն ժամանակը, որը ծախսվել Է խցանման մեջ սպասելու վրա, եւ տրանսպորտի տոմսի թանկությունը՝ հաշվի առնելով միջին աշխատավարձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում