Պայթյուն Է որոտացել Իրանի Ազգային օլիմպիական ակադեմիայի շենքում, կան զոհեր. IRNA
1 րոպեի ընթերցում
![Պայթյուն Է որոտացել Իրանի Ազգային օլիմպիական ակադեմիայի շենքում, կան զոհեր. IRNA](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/08/943143.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է որոտացել Իրանի մայրաքաղաքի «Էնգելաբ» մարզական համալիրում, ինչի հետեւանքով զոհվել Է երեք բանվոր, որոնք գտնվում Էին կաթսայանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով փրկարար ծառայությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել Սեուլ փողոցում Իրանի Ազգային օլիմպիական ակադեմիայի շենքում: Նշվում Է, որ պայթյունի հետեւանքով փլուզում եւ հրդեհ չի եղել: Պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: