Ինովացիա

Samsung-ը 160 մլրդ դոլար է ներդնում գիտահետազոտական մշակումներում

1 րոպեի ընթերցում

Samsung-ը 160 մլրդ դոլար է ներդնում գիտահետազոտական մշակումներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ը հայտարարել Է առաջիկա երեք տարվա ընթացքում գիտահետազոտական մշակումներում 180 տրլն կորեական վոն (160 մլրդ դոլար) ներդնելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասված Է, որ նա ներդրումների չափն ավելացնում Է Հարավային Կորեայի տնտեսությանն աջակցելու եւ ընկերության համար աճի նոր աղբյուրներ գտնելու նպատակով: Մոտավորապես 130 տրլն վոն կամ նշված գումարի 70 տոկոսը ներդրվելու Է բնակարանային շուկայում ընկերության գործառնություններում:

Samsung-ի կանխատեսումների համաձայն՝ մատնանշված ներդրումները կբերեն երկրում 700 հազար աշխատեղերի ստեղծման: Ընկերությունը մտադիր Է երեք տարվա ընթացքում իր գլոբալ հաստիքակազմն ավելացնել 40 հազար մարդով:

Վերջին երեք տարում աշխատակիցների թիվն աճել Է 25 հազարով: Samsung-ի ներդրումների Էական մասը (մոտավորապես 25 տրլն վոն) բաժին կընկնի հեռանկարային այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, հինգերորդ սերնդի ցանցերը եւ կենսատեխնոլոգիաները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում