Միջազգային

Ավստրալիայի բնակչությունը 25 միլիոնի է հասել 30 տարի ավելի շուտ, քան սպասվում Էր

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի բնակչությունը 25 միլիոնի է հասել 30 տարի ավելի շուտ, քան սպասվում Էր

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի բնակչությունը օգոստոսի 7-ին առաջին անգամ գերազանցել Է 25 միլիոնի նշագիծը, աճն Էականորեն արագացել Է միգրացիայի հաշվին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 1998 թվականին երկրի կառավարությունն սպասում Էր, որ այդ ցուցանիշը ձեռք կբերվի 2051 թվականից ոչ շուտ, սակայն աճի ընթացիկ տեմպերի պահպանվելու դեպքում 2051 թվականին Ավստրալիայում կբնակվի գրեթե 40 մլն մարդ:

Ինչպես նշում Է ABC ավստրալական կորպորացիան, անկարելի Է ստույգ իմանալ, թե հատկապես ով Է դարձել 25 միլիոներորդ բնակիչը, բայց մեծ Է այն բանի հավանականությունը, որ նա կին Է, որը Չինաստանից Ավստրալիա Է եկել սովորելու կամ աշխատելու նպատակով: Միգրանտների ներհոսքը տնտեսության կայուն աճ Է ապահովում. Ավստրալիան համաշխարհային ռեկորդակիրն Է առանց ռեցեսիաների աճի շրջանի տեւողությամբ, որոնք չեն եղել արդեն 27 տարի:

Դրա հետ մեկտեղ մեծանում Է ճնշումը բնակարանային շուկայի վրա եւ ենթակառուցվածքի բոլոր տեսակների բեռնվածությունը: Նոր ժամանածների գրեթե 90 տոկոսը հաստատվում են Սիդնեյում եւ Մելբուռնում: Ավստրալիայի կառավարությունը դիտարկում Է կեցության իրավունք տալու պայման դնել այդ երկու քաղաքների սահմաններից դուրս բնակվելը, ինչի մասին օգոստոսի 7-ին հայտարարել Է Ավստրալիայի միջմշակութային փոխգործակցության նախարար Ալան Թաջը:

Բնական աճն այժմ ապահովում Է Ավստրալիայի բնակչության ավելացման միայն 38 տոկոսը, մնացած 62 տոկոսը միգրանտներն են:

Ավստրալիայում 21-րդ դարասկզբից միգրանտների երկու խոշորագույն խմբերը Չինաստանից եւ Հնդկաստանից սերվածներն են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում