ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարսանեկան եւ երեկոյան զգեստների Kuraudia Co ճապոնական արտադրող-ընկերությունը հագուստների հավաքածու Է ներկայացրել դիսնեյյան մուլտֆիլմերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:
Շարքի զգեստները ճշտությամբ կրկնօրինակում են Disney ստուդիայի մուլտիպլիկացիոն ֆիլմերի արքայադուստրերի եւ մյուս հերոսուհիների հագուստն ու աքսեսուարները: Ընդամենը հասանելի են կոստյումների 14 տարբերակներ, այդ թվում՝ Բելի, Սպիտակաձյունիկի, Մոխրոտիկի, Ռապունցելի, Քնած Գեղեցկուհու եւ «Ջրահարսը» մուլտֆիլմից՝ Արիելի: Նաեւ տեսականիում տեղ են գտել տղամարդկանց սմոքինգներ, որոնք սազական են զգեստներին:
Զգեստների արժեքը կազմում Է մոտավորապես 3600 դոլար, սմոքինգներինը՝ մոտավորապես 900 դոլար: Ընկերությունը նաեւ վարձակալությամբ զգեստներ եւ սմոքինգներ Է առաջարկում Ճապոնիայի տարածքում: