Աննա Հակոբյանը մեկնաբանել է մոսկովյան իր ելույթի ոչ միանշանակ ընկալված հատվածները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնաբանել է Մոսկվայում հնչեցրած իր ելույթի այն հատվածները, որոնք ոչ միանշանակ էին ընկալվել հայաստանյան հասարակության մի հատվածի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը մի դեպքում ասել էր՝ «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը», մեկ այլ դեպքում՝ «Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանք հայացքներին...»:

«Առաջինի հետ կապված՝ ես արդեն առիթ ունեցել եմ հարցազրույցի ժամանակ մեկնաբանել դա, բայց նորից կկրկնեմ: Իհարկե, շատ կարևոր է, թե ինչից է ծագել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարևոր է նաև տարբերել՝ որտեղ է դա կարևոր, որտեղ կարևոր չէ: Այն լսարանում, որի առջև ես խոսում էի ու այն նպատակը, որի համար ես խոսում էի, բոլորովին չէր ենթադրում քննարկել հակամարտության ծագման մանրամասները: Դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է «ոչ» ասեն պատերազմին: Պատերազմին ոչ ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատերազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել «ոչ», որ ուսումնասիրություն կատարողներն ու բանակցություններ վարողները խաղաղ պայմաններում, առանց երկու կողմերից զոհերի, նստեն սեղանի շուրջ և գտնեն լուծումներ»,- ասաց վարչապետի տիկինը:

Ինչ վերաբերում է երկու կողմերի 18-ամյա երիտասարդների հայացքներին, ապա, ըստ Հակոբյանի, խոսքը քաջության և ոչ էլ դրան նախորդած վախի, այլ այն մասին է, որ պետք չէ փորձության ենթարկել այդ երիտասարդներին: «Ասում են՝ մեր զինվորները քաջ են, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է: Եթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, նա հայացքում վախ չունենալ չի կարող, դա հայտնի բան է: Հարց է, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչպիսին կլինեն՝ փախուստի՞, թե՞ հերոսության: Բայց կրկին՝ իմ ելույթը դրա մասին չէր, իմ ելույթը նրա մասին էր, որ չփորձարկենք մեր երեխաներին՝ ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:

Ելույթն Աննա Հակոբյանն ունեցել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին և առաջարկել ներկաներին միանալ իր՝«Կանայք հանուն խաղաղության» արշավին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում