Տարածաշրջանային

Պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ քայլն Իրանի տնտեսությունը դնում է վատ վիճակում. Գոհար Իսկանդարյան

4 րոպեի ընթերցում

Պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ քայլն Իրանի տնտեսությունը դնում է վատ վիճակում. Գոհար Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ կնքված համաձայնագրից դուրս գալու մասին, ակնհայտ էր, որ գնալու է պատժամիջոցների վերականգնման քայլին:

«Հաջորդ փուլը նոյեմբերին է սպասվում, երբ էլ ավելի են խստացվելու պատժամիջոցները, որոնք անդրադառնալու են նավթագազային ոլորտին: Պետք է փաստենք, որ Թրամփի հայտարարությունից հետո արևմտյան 150-200 ընկերությունները, որոնք այս ընթացքում գրանցվել էին և փորձում էին աշխատանքներ իրականացնել Իրանում, դուրս են գալիս և ավելի վատ վիճակում են դնում երկրի տնտեսությունը»,-ասաց Գոհար Իսկանդարյանը: Նա նշեց, որ թեպետ եվրոպական երկրները հայտարարում են, թե չեն միանալու պատժամիջոցներին, սակայն տեսնում ենք, որ եվրոպական բիզնեսը նույնպես դուրս է գալիս Իրանից: Նրանք դիմում են այդ քայլին, որովհետև Թրամփը շատ կոնկրետ հայտարարել է՝ այն ընկերությունները, որոնք Իրանի հետ կաշխատեն, հնարավորություն չեն ունենա իրենց գործունեությունը ծավալելու ԱՄՆ-ում:

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա իրանագետը նշեց, որ դրանք ակնհայտ են. պատժամիջոցներն իրենց ազդեցությունն են թողնելու Իրանի տնտեսության վրա: Իրանի արժույթն արժեզրկվելու է, շղթայական ռեակցիայով երկրում տեղի են ունենալու ցույցեր, երբ մասնակիցները բողոքելու են իրենց սոցիալ-տնտեսական վիճակից: Պահանջ է լինելու, որ Իրանի իշխանությունները դադարեցնեն օգնությունը տարածաշրջանային երկրներին և իրենց ուշադրությունը բևեռեն երկրի տնտեսական հարցերի վրա:

«Ներքին բողոքները միշտ են եղել, պարզապես վերջին մեկ տարվա ընթացքում դրանք սաստկացել են, սոցիալական խնդիրները զգացնել են տալիս: Սրանից էլ օգտվում է ԱՄՆ-ն՝ ասելով, որ Իրանի ժողովրդի կողքին է, որ իրենց պահանջները համընկնում են Իրանի ժողովրդի պահանջների հետ: Բնականաբար, բողոքներ, դժգոհություններ լինելու են, հուսով եմ, որ Իրանի իշխանությունները կփորձեն կարգավորել օրեցօր ահագնացող խնդիրը»,-հավելեց իրանագետը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնելու վերաբերյալ: Դրանք հետաձգվել էին 2016 թվականի հունվարին ստորագրված Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կնքումից հետո: Պատժամիջոցների՝ օգոստոսի 7-ին սկսվող առաջին փուլի շրջանակում կվերականգնվեն սահմանափակումներն ընդդեմ Իրանի սուվերեն պետական պարտքի և նրա ազգային արժույթի: Դրանից բացի, կվերականգնվեն պատժամիջոցները մետաղների և թանկարժեք մետաղների առևտրի, ինչպես նաև կառավարության կողմից դոլար գնելու գործընթացի նկատմամբ:

Պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսված է ուժի մեջ մտցնել ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ին: Վերջին փուլը, ինչպես ընդգծված է հրամանագրում, ենթադրում է պատժամիջոցների վերականգնում՝ կապված նավթի արտահանման և էներգետիկ հատվածի, ֆինանսական ինստիտուտների հետ: Կլինեն պատժամիջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք ունեն նավահանգիստներ, պատկանում են նավաշինական ճյուղին, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ու այն կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության փոխանցման հետ:

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում