Մի խումբ ազատամարտիկներ պատրաստվում են իրենց հաշմանդամության կարգը վերականգնելու հարցով դիմել վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան պատերազմի մի խումբ հաշմանդամ մասնակիցներ պատրաստվում են դիմել վարչապետին` իրենց հաշմանդամության կարգը վերականգնելու հարցով. նախկինում պետությունը շուրջ 15 հազար ազատամարտիկի հաշմանդամության կարգն իջեցրել է և զրկել բնակարան ստանալու հնարավորությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանը:

«Ստորագրահավաք ենք սկսել: 10 հազար ստորագրություն արդեն կա, երբ 15 հազար ստորագրություն հավաքվի, կդիմենք կառավարությանը, որպեսզի այս հարցը լուծում ստանա»,- ասաց Չիբուխչյանը:

Նա հավելեց, որ Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամություն ունեցող ազատամարտիկները նախկինում ևս դիմել են պատկան մարմիններին, սակայն որևէ արդյունքի չեն հասել: Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դիմելով՝ նշում են, որ իրենք այսօր էլ պատրաստ են օգտակար լինել պետությանը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ պայմաններում:

Հայերեն

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր