Հասարակական

Երևանը կմասնակցի հնագույն քաղաքների միջազգային ֆորումին

2 րոպեի ընթերցում

Երևանը կմասնակցի հնագույն քաղաքների միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ օգոստոսի 12-18-ը Ռյազանում կկայանա հնագույն քաղաքների միջազգային ֆորումը, որը կմիավորի 500 տարվա և ավել պատմություն ունեցող քաղաքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆորումի հիմնական նպատակը ազգամիջյան և միջմշակութային փոխգործակցության զարգացումն է, միջտարածաշրջանային և միջազգային կապերի ամրապնդումը, ներգնա և արտագնա տուրիզմի զարգացումը:

Ֆորումի ընթացքում իրենց մշակույթը, ավանդույթները, ձեռքբերումները կներկայացնեն ԱՊՀ անդամ 7 երկրի, Ռուսաստանի 8 շրջանների 18 , ինչպես նաև 9 այլ երկրների 15 քաղաքների պատվիրակությունները: Ֆորումին մասնակցելու է նաև Երևանի պատվիրակությունը:

Ֆորումին Երևանի պատվիրակությունը կներկայացնեն Yerevan Food Fest փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանը և շեֆ խոհարարներ Սուսաննա Ղուկասյանը, Կարրո Գույումջյանը, Էդգար Գրիգորյանը, Արաիկ Ամզայանն ու Էդգար Եգանյանը: Հայ շեֆ խորահարարները ֆորումի փակման գալա-ընթրիքին կներկայացնեն Երևանի 2800-ամյակին նվիրված ուտեստ, որի բաղադրությունը գաղտնիք է մնում, սակայն հայտնի է, որ այն իր մեջ պարունակելու է Հայաստանի մայրաքաղաքի հոբելյանին ընդառաջ ստեղծած կոնյակը:

Կայանալիք ֆորումի շրջանակներում իրենց խոհանոցները կներկայացնեն Հունաստանը, Ուզբեկիստանը, Հայաստանը, Իսպանիան, Մեքսիկան և Պերուն, որտեղ Հայաստանը կներկայանա երևանյան նախաճաշերին նվիրված վարպետության դասով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում