ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Չեսթերի կենդանաբանական այգու այցելուները դարձել են սեւ ռնգեղջյուրի ծնվելու վկաները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Chester Zoo-ն: Սովորաբար ռնգեղջյուրները սերունդ են ունենում գիշերը կամ վաղ առավոտյան: Մալինդին՝ սեւ ռնգեղջյուրի 12-ամյա Էգը, ցնցել Է կենդանաբանական այգու հյուրերին, երբ նրա մոտ ծնունդն սկսվել Է ցերեկվա մոտավորապես 12:30-ին:
Առողջ ձագը լույս աշխարհ Է եկել կես ժամից Էլ պակաս ժամանակում: Կենդանաբանական այգու աշխատակիցները դա համարել են «շատ հազվագյուտ եւ բացառիկ իրադարձություն»: Փոքրիկ ռնգեղջյուրը ոտքի Է կանգնել, այնուհետեւ սկսել Է վազել:
Կենդանաբանական այգու կաթնասունների խնամարկու Թիմ Ռոուլենդսը պարզաբանել Է, որ վայրի բնությունում ապրում Է սոսկ 650 արեւելյան սեւ ռնգեղջյուր, նոր ձագի ծնունդը շատ կարեւոր իրադարձություն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: