Life

Վաճառքի Է հանվել Ferrari F50-ի առաջին օրինակը

1 րոպեի ընթերցում

Վաճառքի Է հանվել Ferrari F50-ի առաջին օրինակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Autosport Designs բացառիկ ավտոմոբիլների գործարքառուն վաճառքի Է հանել Ferrari F50 սուպերքառի առաջին օրինակը: Շասիի ,99999ե համարով ավտոմոբիլն օգտագործվել Է որպես թեստային նախատիպ, իսկ 1995 թվականին ցուցադրվել Է Ժնեւի եւ Տոկիոյի ավտոսալոններում: Եզակի F50-ի վազքը կազմում Է 2253 կիլոմետր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ferrari F50-ը հանդերձված Է 4,7-լիտրանոց V12-ով, որի հզորությունը կազմում Է 520 ձիաուժ: Շարժիչն աշխատում Է վեցաստճանի փոխանցատուփի հետ զույգ կազմած: Սուպերքառի մինչեւ հարյուր կիլոմետր թափավազքը տեւել Է 3,9 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմել Է ժամում 325 կիլոմետր:

F50-ը բազմիցս դարձել Է ֆոտոսեսիաների մասնակից, ինչպես նաեւ հիմք Է ծառայել ընդգրկուն կոլեկցիոն մոդելների համար:

«Ֆեռարիի» հետ մեկտեղ գնորդը կստանա փաստաթղերի լրակազմը, որը հավաստում Է սուպերքառի պատմությունը, ֆիրմային աքսեսուարների հավաքանի եւ Ferrari Classiche-ի հավաստագիր:

Այս տարի ավտոմոբիլը լիակատար տեխնիկական սպասարկում Է անցել. փոխվել են բոլոր տեխնիկական հեղուկները, կուտակիչը, դողերը եւ տեղակայվել Է նոր խլացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում