Վերլուծություն

Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական լարվածության գլխավոր պատճառը հաղթահարել չի հաջողվում. թուրքագետի դիտարկումը

7 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական լարվածության գլխավոր պատճառը հաղթահարել չի հաջողվում. թուրքագետի դիտարկումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից անցել է գործնական քայլերի:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնություններից կարելի է առանձնացնել մի քանի ուղղություն՝ Մերձավոր Արևելքում քրդական զինված ուժերի հարցը, այդ տարածաշրջանում Թուրքիայի նկրտումներն ու ինքնուրույն քաղաքականությունը, ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում, մասնավորապես ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի առքուվաճառքի պայամանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործը: Եթե Սիրիայի հարցում կողմերը փորձում են որոշակի հարցերում, ինչպես օրինակ Մանբիչի դեպքում, համաձայնության եզրեր գտնել, իսկ S-400/F-35-ի հարցով, ըստ թուրք և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների, «բանակցություններ են ընթանում», ապա հոգևորականի գործով թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին։

Բանն այն է, որ Բրանսոնը հուլիսի 25-ին մոտ երկու տարի բանտային կալանքի տակ մնալուց հետո դատարանի որոշմամբ վերցվել էր տնային կալանքի տակ: Այնինչ, ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանը և Թրամփը համաձայնության էին եկել Իսրայելում «ահաբեկչության հետ կապ ունենալու» մեղադրանքով հունիսի 11-ին կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրյու Օզքանի ազատության դիմաց կալանքից ազատել ամերիկացի հոգևորականին: Էրդողանն իր հերթին հերքել էր նման պայմանավորվածության մասին լուրերը և նշել, որ ընդամենը Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացուն ազատ են արձակել Թրափի զանգից հետո: Օզքանի Թուրքիա վերադարձից հետո Բրանսոնի կալանքի փոփոխումը լարվածությունը հարթելու փոխարեն ավելի սրեց: Թուրքական դատարանի որոշմանը հաջորդեցին ԱՄՆ նախագահ Թրամփի, փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառելու մասին:

Իսկ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունեց: 87 կողմ 10 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը Ռուսաստանից գնելու պատճառով արգելում է Թուրքիային ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռներ մատակարարել։ Բանաձևը, օրենքի ուժ ստանալու համար, պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Չնայած F-35-երի վաճառքի արգելումն առնչվում է ռուս-թուրքական հարաբերություններին, այնուամենայնիվ թուրքական մամուլում այն ներկայացվեց Բրանսոնի գործով վերջին զարգացումների համատեքստում:

ԱՄՆ-ի կողմից հաջորդ քայլը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Միացյալ նահանգներ մուտք գործելն արգելելն էր։

Վաշինգտոնը նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց, քանի որ հենց նրանք են գլխավոր դերակատարությունն ունեցել Բրանսոնի կալանավորման գործում։

Որոշումից հետո գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինը՝ նշելով, որ Բրանսոնին անարդարացի կերպով ազատությունից զրկելը անընդունելի է։ Թեմայի մասին նաև մեկնաբանություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։ Ըստ Փենսի՝ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ շարունակվելու են։

Ամերիկայի պատժամիջոցների մասին որոշումներին հետևեց թուրքական արձագանքը՝ թե՛ պաշտոնական, թե՛ անձնական հայտարարությունների տեսքով:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որ Թուրքիան անհապաղ պատասխանելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը որակեց «անհարգալից միջամտություն Թուրքիայի իրավական համակարգին», որը դեմ է երկու երկրների հարաբերությունների էությանը և մեծ վնաս է հասցնելու խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող կառուցողական ջանքերին։

Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարարը Twitter-ում գրառում արեց` ասելով. «ԱՄՆ-ում ապրանք ունենք, ի դեմս FETÖ-ի (խմբ. «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությաուն»՝ նկատի ունի Ֆեթթուլահ Գյուլենին)։ Նրան այնտեղ չենք թողնի, կվերցնենք»։

Նկատենք այն, որ ԱՄՆ-ն ավելի կոշտ հռետորաբանություն սկսեց կիրառել և գործնական քայլերի անցավ Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացու հայրենիք վերադարձից և Բրանսոնի խափանման միջոցը բանտային կալանքից տնային կալանքի փոխելուց հետո, թույլ է տալիս եզրակացնել, որ իսկապես երկու երկրների միջև եղել է նախնական պայմանավորվածություն Թուրքիայի քաղաքացու և ամերիկացի հոգևորականի «փոխանակման» մասին: Ի դեպ, Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ուղղակիորեն չի հերքել ԱՄՆ-ի ներգրավվածությունը Թուրքիայի քաղաքացու ազատ արձակման հարցում:

Իսկ Էբրյու Օզքանի Թուրքիա վերադարձից մի քանի օր անց Բրանսոնին տնային կալանքի տակ վերցնելը խոսում է այն մասին, որ Թուրքիան Բրանսոնին Ֆեթուլլահ Գյուլենի հետ փոխանակելու հետին պլաններ է ունեցել։ Ի դեպ, այդ «պլանները» թուրք վերլուծաբանները, ընդդիմադիր քաղաքական գործիչներն անվանում «հոգևորականների առուծախ»:

Իսկ ահա ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի թվիթերյան գրառումը, որտեղ գուցե անզգուշաբար արած «ԱՄՆ-ում մեր ապրանքն ունենք, որին պետք է ստանանք» արտահայտությունը, որի տակ նկատի էր ունեցել Գյուլենին, գալիս է ապացուցելու Թուրքիայի հեռահար նպատակը՝ ամեն գնով ստանալ Գյուլենին:

Հաշվի առնելով ամերիկացի պաշտոնյաների վերջնագրային ոճով հայտարարությունները հավանական է, որ հաշտության եզրեր չգտնելու դեպքում, Թրամփը կվավերացնի Սենատի որոշումը F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային արգելելու մասին։ Չի բացառվում, որ Թուրքիան, կարող է օգտագործել Ինջիրլիք ռազմաբազան փակելու սպառնալիքը՝ որպես խաղաթուղթ, որը Թուրքիան օգտագործում է Ամերիկայի հետ հարաբերությունների վատթարացումների ժամանակ։

Թուրքագետ` Անահիտ Վեզիրյան

03.08.2018

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

Վերլուծություն

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում