Միջազգային

Ալբանիան Կոսովոյի հետ սահմանը կվերացնի 2019 թվականի հունվարի 1-ին. Lajmi.net

1 րոպեի ընթերցում

Ալբանիան Կոսովոյի հետ սահմանը կվերացնի 2019 թվականի հունվարի 1-ին. Lajmi.net

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի եւ չճանաչված Կոսովոյի միջեւ սահմանը կվերացվի 2019 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին Ալբանիայի սփյուռքի հարցերի պետական նախարար Պանդելի Մայկոն հայտարարել Է ցույցի ժամանակ, որը նվիրված Էր ալբանական սփյուռքի խնդիրներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հարկավոր Է բացել Ալբանիայի եւ Կոսովոյի միջեւ սահմանը, վարչապետը (Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման) մեզ ասել Է, որ ինքը որոշում Է ընդունել: Հունվարի 1-ին ազատ շարժ Է սկսվում Ալբանիայի եւ Կոսովոյի միջեւ»,-նրա խոսքը մեջբերել Է Lajmi.net կոսովյան պորտալը:

Պորտալը նշում Է, որ միջոցառմանը ներկա ինքնահռչակ Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին եւ վարչապետ Ռամուշ Խարադինայը չեն մեկնաբանել սահմանը վերացնելու Էդի Ռամայի որոշումը: Ավելի վաղ Սերբիայի նախագահի վարչակազմի ղեկավար Նիկոլա Սելակովիչը նախազգուշացրել Է, որ Ալբանիան եւ ինքնահռչակ Կոսովոն ստեղծում են ալբանա-կոսովյան մաքսային միավորում եւ իրական միության այլ բաղադրիչներ:

Մինչ այդ չճանաչված Կոսովոյի խորհրդարանը քվեարկել Էր Ալբանիայի հետ սահմաններում մաքսային ծառայության վերացման օգտին եւ համաձայնել այդ երկրի հետ անցակետերում սահմանային հսկողության չեղարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում