Life

Վայ-պարտիզպանը. էտոցով Մելանյա Թրամփին ծաղրել են սոցցանցերում

1 րոպեի ընթերցում

Վայ-պարտիզպանը. էտոցով Մելանյա Թրամփին ծաղրել են սոցցանցերում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում ծաղրել են Միացյալ Նահանգների նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի անհաջող լուսանկարը, որտեղ նկարի հեղինակը նրան նկատելէ այգեգործությամբ զբաղվելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրում առաջին տիկինն աշխատում Է Սպիտակ տան մերձակա Kitchen Garden-ում՝ կռանալով դեպի զամբյուղը եւ Էտոցը ձեռքին բռնած: Առաջին հայացքից Թվում Է, թե լուսանկարն արվել Է հանպատրաստից, սակայն Ցանցի օգտատերերը Մելանյային բռնել են այն բանում, որ նա ոչ մի պատկերացում չունի պարտեզի խնամքի մասին եւ, ամենայն հավանականությամբ, անշնորհք կերպով փորձում Է աշխատելու տպավորություն ստեղծել խցիկի դիմաց: Մասնավորապես, մեկնաբանները քննադատել են հագուստի ընտրությունը նման զբաղմունքի համար, քանի որ նախագահի տիկինը նույնիսկ այդ իրավիճակում չի հրաժարվել թանկ բրենդային շորերից:

Սոցցանցերի օգտատերերին չի բավարարել նաեւ Մելանյայի կեցվածքը, որը, նրանց կարծիքով՝ վկայում Է առաջին տիկնոջ՝ աշխատանքին ընտելացած չլինելու մասին: Ոմանք ենթադրել են, թե լուսանակարում նա Էտոցով սպառնում Է ինչ-որ մեկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում