Հայաստանի արտահանման կառուցվածքում դիրքերը զիջել է Վրաստանի, աճել Ռումինիայի մասնաբաժինը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա վեց ամսում Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում երկրների տեսակարար կշռում որոշակի տեղաշարժեր են գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական կոմիտեի կիսամյակային տվյալները, «ԱՊՀ երկրներ» տողում արտահանման տեսակարար կշիռը աճ է արձանագրել. 2018-ի հունվար-հունիսին ԱՊՀ երկրներ է արտահանվել 302 միլիոն դոլարի ապրանք՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 234.2 միլիոն դոլարի փոխարեն։ Ընդ որում՝ նշվածից ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 290.3 միլիոն դոլարի արտադրանք՝ նախորդ տարվա վեց ամիսների 225.8 միլիոն դոլարի փոխարեն: Եթե ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2017-ի հունվար-հունիսին արտահանման կառուցվածքում կազմել է 23.3 տոկոս, 2018-ին՝ 24.9 տոկոս:

ԵՄ երկրներ ևս այս տարվա վեց ամիսներին ավելի մեծ ծավալի ապրանք է արտահանվել, մասնավորապես, նախորդ տարվա 300.8 միլիոն դոլարի դիմաց այս տարվա վեց ամսում 369.6 միլիոն դոլարի ապրանք է վաճառվել այս երկրներին։

2017 թվականի հունվար-հունիսին այլ երկրներ է արտահանվել 435.8 միլիոն դոլարի, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 493.4 միլիոն դոլարի արտադրանք: Սակայն, եթե 2017-ի առաջին կիսամյակում արտահանման կառուցվածքում այլ երկրների տեսակարար կշիռը կազմել է 44.9 տոկոս, ապա 2018- ի վեց ամսում՝ 42.4 տոկոս:

Առանձին երկրների մասով ևս այդ տեղաշարժերը նկատելի են, օրինակ, Ռուսաստանի մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2017-ի վեց ամսում կազմել է 22.7 տոկոս, 2018-ի նույն հատվածում՝ 24.1 տոկոս: Այն տեսանելի է նաև բացարձակ թվերով՝ նախորդ տարվա վեց ամսում դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 220.4 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 281.2 միլիոն դոլարի ապրանք:

Զգալիորեն աճել է Ռումինիա արտահանվող արտադրանքի ծավալը՝ 9.9 անգամ: Նվազել է Բուլղարիա արտահանվող արտադրանքի ծավալը. նախորդ տարվա նշյալ ժամանակահատվածում արտահանվել է 129.9 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 124.2 միլիոն դոլարի արտադրանք։ Շուրջ 43-տոկոսանոց արտահանման աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա. 2017-ի վեց ամիսներին արտահանվել է 119.2 միլիոն դոլարի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 170.3 միլիոն դոլարի արտադրանք: Նույնքան աճ է ապահովել նաև Նիդեռլանդները. այս ուղղությամբ 40.6 միլիոն դոլարի դիմաց՝ 58.2 միլիոն դոլարի արտահանում է արձանագրվել:

39.1 տոկոսով ավելացել է արտահանումը դեպի Իրան՝ 34.5 միլիոն դոլարի փոխարեն արտահանվել է 48 միլիոն դոլարի արտադրանք: Դեպի Չինաստան արտահանման աճը կազմել է 30 տոկոս, Իրաք՝ 10.7, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 8.3: Հարևան Վրաստանի դեպքում մեծ անկում է գրանցվել՝ 56 տոկոս. եթե 2017-ի վեց ամսում այնտեղ արտահանվել է 64.6 միլիոն դոլարի, ապա ընթացիկ տարում՝ ընդամենը 28.4 միլիոն դոլարի արտադրանք:

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 1 միլիարդ 165 միլիոն 189.4 հազար դոլար, աճը 2017-ի վեց ամսվա համեմատ կազմել է 20 տոկոս:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում