Գիտնականները ճաղատացումը կանխելու միջոց են գտել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոնս Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ցույց են տվել, որ D-PDMP սինթետիկ միացությունը կարող Է դադարեցնել մազերի կորուստը, դրանց գունազրկումը եւ մաշկի բորբոքումը: Փորձարարական պատրաստուկը դադարեցնում Է գլիկոսֆինգոլիպիդների (GSL) ճարպերի սինթեզը, որոնք մասնակցում են բորբոքային գործընթացների ակտիվացմանը:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:
Թեեւ պատրաստուկի փորձարկումը կատարվել Է միայն մկների վրա, գիտնականները կարծում են, որ համանման արդյունքներ կնկատվեին նաեւ մարդու մոտ: Մասնագետները մտադրվել են այս վարկածն ստուգել ապագա հետազոտություններում: