Հասարակական

Նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով կլինի Սյունիքի մարզում

2 րոպեի ընթերցում

Նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով կլինի Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 27-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Սյունիքի մարզ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի առաջին օրը նախարար Սուրեն Պապիկյանը Գորիսի համայնքապետարանում հանդիպում կունենա Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, ինչպես նաև Արցախի հանրապետության ԱԺ պատգամավորների հետ։ Նույն օրը նախարարը կմասնակցի Վերիշեն-Ակներ վերանորոգված կամրջի բացմանը, այնուհետև Կապանի համայնքապետարանի աշխատակազմին կներկայացնի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, հանդիպումներ կունենա համայնքի ավագանու անդամների, աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հուլիսի 28-ին, նախարար Սուրեն Պապիկյանը Քաջարան և Մեղրի համայնքներում հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների, և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ Նախարարը կայցելի նաև Շվանիձոր և Ալվանք բնակավայրեր, հանդիպումներ կունենա բնակիչների հետ, կծանոթանա Շվանիձորի վերանորոգված քարիզներին։

Այցի երրորդ օրը՝ հուլիսի 29-ին, նախարարը Սիսիան համայնքում հանդիպում կունենա Սիսիան, Տեղ, Տաթև և Գորայք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում