Սպորտ

Լևոն Արոնյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chess.com կայքը կազմակերպում է հերթական խոշոր մրցաշարը, որին կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը և Զավեն Անդրիասյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարն անցկացվում է համացանցի միջոցով: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, որոնցից 14-ը՝ Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վիդիթ Գուջրաթին,Վեյ Յին, Հոու Յիֆանը և Դուդա Յան Քշիշտոֆըընտրվել են կազմակերպիչների կողմից, իսկ 2 շախմատիստ՝ Զավեն Անդրիասյանը և Լենիեր Դոմինգեսը մրցաշարին մասնակցության իրավունքը նվաճել են որակավորման մրցաշարերի արդյունքում:

Մրցաշարն անցկացվելու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: Մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան, իսկ Զավեն Անդրիասյանի մրցակիցը կլինի Վիդիթ Գուջրաթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում