Life

Թայլանդում զբոսաշրջիկներին անհանգստացնող կապիկներին բռնելու համար դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանվել

1 րոպեի ընթերցում

Թայլանդում զբոսաշրջիկներին անհանգստացնող կապիկներին բռնելու համար դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի Կրաբի նահանգում անտառային տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց համազգեստը, որպեսզի բռնեն զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին անհանգստացնող վայրի կապիկներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, շուրջ 200 երկարապոչ մակականերին բռնելու «գործությունը» նախապատրաստվել է վաղուց: Գործողությունը հենց սկզբից բախվել է կապիկների արձագանքին: Տեսնելով համազգեստով մարդկանց՝ կապիկները միմյանց ազդանշան են տվել և շատ արագ փախել թաքստոցներ: Դա տեղի է ունեցել մի քանի անգամ, և գործողությանը մասնակից աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց վերնաշապիկները: Այդ ժամանակ կապիկները չեն փախել և, սովորության համաձայն, փորձել են անհանգստացնել աշխատակիցներին, ինչպես վարվում էին զբոսաշրջիկների հետ:

Գործողության առաջին փուլով աշխատակիցներին հաջողվել է բռնել 110 կապիկ, որոնք կտեղափոխվեն այլ վայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում