Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը կարող է զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակները կիրառելու «գայթակղությունից». նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի համար հատուկ անհանգստություն է առաջացնում ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր: «Այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասինEADaily-ին տված հարցազրույցում ասել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Միաժամանակ նախարարը շեշտել է, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեպքում կարող են չդիմանալ ձեռքի տակ եղած ռազմական արսենալի կիրառման «գայթակղությանը»:

«Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել նրանում, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է ևզերծ չմնալ իրզինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ նախարար Տոնոյանը նկատել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում:

«Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի»,-ասել է ՀՀ ՊՆ-ն:

Հայերեն English Русский

Հռոմի Լևոն XIV պապը պետական այցով Ֆրանսիայում է

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

Մհեր Գրիգորյանն ու Նիկոլա Նիկոլովը քննարկել են առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի ոլորտներում համագործակցությունը

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենը քննարկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր

Բրյուսելում տասը կին պատմում են իրենց ընտանիքի պատմությունը. նրանց թվում է հայուհի Ժաննա Թովմասյանը

Ճապոնիայի տրամադրած 20 միլիարդ դոլարի չափով օգնությունն ամենախոշորներից մեկն է. Զելենսկի

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով