Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՄայրԱթոռՍ.Էջմիածնի տեղեկատվականհամակարգից:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սերտանում ու զարգանում են՝ նպաստելով հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի առաքելության, հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատի կարևոր դերակատարության, Հայոց ցեղասպանության արհավիրքների, ինչպես նաև Եկեղեցու ներկա գործունեության մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի և Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին՝ հույս հայտնելով, որ դրանք ևս կհաղթահարվեն հայ ժողովրդի զորեղ հավատքի շնորհիվ:

Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսն իր հերթին տեղեկացրել է Հայաստան իր այցի մասին, որի նպատակն է նպաստել երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների առավել զարգացմանը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև միջեկեղեցական հարաբերությունների, ի մասնավորի` Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Լյութերական-ավետարանական Եկեղեցու միջև կապերի մասին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայերեն Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը