Life

Արարատը նվաճված է. «Արմենպրես»-ի մարզական լրագրողը հասել է Բիբլիական լեռան գագաթ

1 րոպեի ընթերցում

Արարատը նվաճված է. «Արմենպրես»-ի մարզական լրագրողը հասել է Բիբլիական լեռան գագաթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը նվաճել է բիբլիական Արարատի գագաթը: Ամիսների բազմաչարչար պատրաստություններն իրենց վերջնարդյունքին են հասել հուլիսի 18-ին, երազանք դարձած գագաթին հասնելով, որից երկու օր առաջ Վարվառան հենց վերելքի ճանապարհին տոնեց ծննդյան 27-ամյակը: «Արարատը նվաճված է... Չեմ գրի, թե ինչ դաժան, տառապալից էր այն, բայց Արարատի այս վերելքը նվիրվում է Հայրիկիս՝ Վյաչեսլավ Հայրապետյանի հիշատակին։ Նա լեռնագնաց էր ու ուներ մեծ երազանք՝ նվաճելու Բիբլիական Արարատը»,-երազանքի իրագործումից հետո գրել է Արարատի գագաթից աշխարհին նայած Վարվառա Հայրապետյանը:

Հատկանշական է, որ Վարվառան Արարատ բարձրացավ այն տարում, երբ «Արմենպրես» լրատվական գործակալությունը տոնում է հիմնադրման 100-ամյակը, մեր թղթակցի խոսքով՝ այս վերելքը նաև իր մասնագիտական կարիերայի մեջ մեծ ներդրում ունեցած լրատվամիջոցի պատվին է:

Վարվառա Հայրապետյանն Արցախյան ազատամարտի մասնակիցներ Շուշանիկ Աբրահամյանի և լուսահոգի Վյաչեսլավ Հայրապետյանի դուստրն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում