Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից շուրջ երկու շաբաթ անց քաղաքական ուժերը պատրաստվումեն ավագանու արտահերթ ընտրություններին, բայց քաղաքապետի թեկնածու դեռ չունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ իրենք դեռեւս հստակեցնում են ընտրություններին մասնակցելու ձևաչափը:

«Այս պահին քննարկում ենք, թե ինձ ձևաչափով ենք մասնակցելու ավագանու ընտրություններին: Ցուցակների ու քաղաքապետի թեկնածուի հարց չի քննարկվում»,- նշեց Դավիթ Խաժակյանը:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հնարավոր է ստրատեգիական քայլեր արվեն ընտրություններին մասնակցելուց առաջ:

«Հնարավոր է` դաշինքով մասնակցենք, հնարավոր է` առանձին: Սրանք ստրատեգիական խնդիրներ են: Այս հարցը դեռ քննարկման փուլում է, իսկ ընտրական ցուցակները եկող շաբաթվա ընթացքում արդեն կհրապարակենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Այն հարցին, թե ով կարող է լինել այդ ցուցակը գլխավորողը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ քաղաքապետի թեկնածուի անուն չի քննարկվել:

«Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Թադևոսյանի խոսքով` ավագանու ընտրությունների հետ կապված հարց կուսակցությունում դեռ չիքննարկվել:«Քաղաքապետի հավանական թեկնածուի անուն առայժմ չունենք: Չենք քննարկել նաև ցուցակների հարցը: Երբ որոշում կայացնենք, այն կհրապարակվի»,- նշեց Թադևոսյանը:

Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել նաև ՀՅԴ Գերագույն մարմինը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանի կարծիքով, առանձին կմասնակցի ավագանու գալիք ընտրություններին: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ հստակ որոշում չկա, բայց կուսակցության քաղաքական թիմը պատրաստ է աշխատել Երևան քաղաքի ավագանիում:

«Այս պահի դրությամբ ցուցակի ու ցուցակը գլխավորող անձի շուրջ հստակ որոշում չկա: Կան բավականաչափ պատրաստված մարդիկ մեր քաղաքական թիմում, ովքեր տիրապետում են Երևանի խնդիրներին ու կարող են հստակ ծրագիր ներկայացնել, որը կկարողանա լուծել այդ խնդիրները»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Քաղաքական ուժերից միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ունիավագանու ընտրություններին մասնակցելու հստակ ցուցակ և քաղաքապետի թեկնածու: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Պատրաստվում ենք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, իսկ ընտրական ցուցակը գլխավորելու եմ ես»,- ասաց Փոստանջյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված երդմամբ:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի