Հասարակական

Նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Տավուշի մարզի մի շարք համայնքներ

1 րոպեի ընթերցում

Նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Տավուշի մարզի մի շարք համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ ՝ համայնքային նշանակության խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Հուլիսի 21-ին նախարարը Դիլիջան, Նոյեմբերյան, Բերքաբեր համայնքներում հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների, ավագանու և վարչական ներկայացուցիչների հետ։

Հաջորդ օրը` հուլիսի 22-ին, Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի Տավուշի մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, Իջևանի համայնքի ավագանու անդամների և Բերդ համայնքի ղեկավարի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում