Life

Քիմ Քարդաշյանն 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից առանց գովազդի վրա գումար ծախսելու

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել  իր նոր օծանելիքի վաճառքից առանց գովազդի վրա գումար ծախսելու

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 37-ամյա հայազգի դերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը իր կողմից թողարկված Kimoji Vibes, Kimoji Cherry և Kimoji Peach օծանելիքների վաճառքից 5 րոպեում 5 միլիոն դոլար է վաստակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը, ամենատպավորիչն այն է, որ Քիմը ոչ մի դրամ չի ծախսել օծանելիքները գովազդելու վրա, փոխարենն օգտագործելով սոցիալական մեդիայի ուժը: Նա օծանելիքների մասին պատմել է Instagram-ում, ինչպես նաև խնդրել է մտերիմ ընկերուհուն՝ դերասանուհի Դրյու Բերիմորին, գովազդի հարցում օգնել իրեն:

Օծանելիքներից յուրաքանչյուրը վաճառվել է 45 դոլարով:

Սա առաջին անգամ չէ, որ Քարդաշյանը մի քանի րոպեում մեծ գումար է աշխատում: Նախորդ տարի Քարդաշյանն իր օծանելիքի վաճառքից մեկ օրում 14 մլն դոլար էր վաստակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում