Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀմարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ«Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնումհուլիսի 18-ին տեղի է ունեցելներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը,Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանիև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էՍեյվ դը չիլդրն կազմակերպությանաջակցությամբ:
ԿԳ նախարարն իր խոսքում նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ նախկինում այդ ուղղությամբ քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն:
«Այս պահին ՀՀ երեք մարզում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում, ներդրվել է համընդհանուր ներառական կրթություն: Ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 1-ից այս համակարգին պետք է անցում կատարվեր նաև Երևան քաղաքում և Արմավիրի մարզում: Ակնհայտ է, որ Երևանում այս գործընթացը հետաձգվում է մինչև հունվար, իսկ Արմավիրի մարզում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այլ շահագրգիռ գերատեսչությունների և փորձագետների հետ՝ ժամանակացույցից հետ չմնալու համար: Կոնկրետ Արմավիրի մարզի օրինակով կարող եմ փաստել, որ տեղական իշխանությունների պատճառով ժամանակին պատշաճ նախապատրաստական աշխատանք չի կատարվել: Մասնավորապես, ծնողները տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաները հատուկ դպրոցից որտեղ են անցում կատարելու, նրանց չեն բացատրվել ներառական կրթության առավելությունները, որի պատճառով ներկայումս մենք ստիպված ենք անհատական լուծում տալ բոլոր հարցերին»,-նշել է նախարարը:
ծՆա անդրադարձել է նաև ներառական կրթության ոլորտում առկա այլ խնդիրներին, այն է՝ լիարժեք գնահատված չեն երեխաների կարիքները, դպրոցները հարմարեցված չեն, առկա են ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր, երբեմն դիմադրություն կա հատուկ դպրոցների կողմից:
«Իրականում խնդիրը համակարգային բնույթ է կրում, որը լուծելու համար նախ անհրաժեշտ է ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը: Վստահեցնում եմ, որ իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Քննարկման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալԼուսինե Առաքելյանըներկայացրել է համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում:
Ներկայացվել են նաև ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ևսոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:
Քննարկման ավարտին մասնակիցներն անդրադարձել են ներառական կրթության ոլորտում հետագա քայլերի իրականացմանը: