Վարչապետն Արամ Մանուկյանին համարում է նորագույն պատմության մեծագույն առաքյալներից մեկը. Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց արձանի բացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանը լիարժեք է կատարել իր առաքելությունը՝ գտնել հաղթանակ պարտությունների մեջ, և այդ առաքելությունը սերմանել այս հողի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչապետը նման տեսակետ հայտնեց հուլիսի 17-ին՝ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:

«Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Նա ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն և իրագործեց այն: Դա իսկապես մեծագույն առաքելություն է՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է՝ թևերդ թուլացած են և ծնկներդ ծալված են: Արամ Մանուկյանը լիարժեք կատարեց իր առաքելությունը, նա երբեք չապրեց իր, իր ընտանիքի կամ հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելությունը»,-ասաց Փաշինայանը:

Վարչապետի կարծիքով՝ Արամ Մանուկյանն այդ առաքելությունն իր գոյությամբ սերմանել է այս հողի մեջ: Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ մեծ հավանականությամբ նա քայլել է այն տեղով, որտեղ հիմա կանգնած են բոլորը:

«Մենք ունենք մեր առաքելությունը: Պետական, հանրային այրերի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքինությանը եւ ապրել այնպես, որ իրավունք ունենալ ամեն անգամ նրա արձանի դիմացով անցնելիս նայել ուղիղ նրա աչքերի մեջ և ասել, որ տերն ենք իր առաքելության, իր գործը կիսատ չէ: Նրա հաղաթնակը կենդանի է»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ հայ ժողովուրդը հաղթնակած է հավիտյան:

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների հարող տարածքում:Արամ Մանուկյանը եղել է Հայատանի առաջին հանրապետությանպետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար,Հայ հեղափոխական դաշնակցությունկուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

Հայերեն العربية English Русский

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան