Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ:Հանդիպումը կազմակերպվել էսփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստման շրջանականերում, որն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն:

«Հանդիպման նպատակը Սփյուռքի հայկական վարժարանների ուսուցիչներին մայր հայրենիքի հետ ամուր կապելը, նրանց կրթական կարիքները վերհանելն ու վերապատրաստելն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ Քնարիկ Աբրահամյանը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:«Ձեր այստեղ գտնվելը մեզ ուրախություն է պարգևում: Մենք հպարտ ենք, որ ուսուցչի սրբազան գործը Սփյուռքում շարունակող կա: Չէ՞ որ գրականության և լեզվի միջոցով է պատկերվում տվյալ ազգի պատմությունը, լեզվի միջոցով ենկրթվում երեխաները»,- ասաց նա:

Իր շնորհակալական խոսքը հայտնեց նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասակարգման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը` նշելով, որ սփյուռքահայ ուսուցիչների գոյությունը երաշխավորում է այն, որ հայ գրական գործիչների խոսքը երբեք քարին չի դիպչի: «Ձեր շնորհիվ յուրաքանչյուր ստեղծագործություն գտնում է իր թիրախը: Մեր հարստությունն ու գանձերը ձեր երեխաներն են»,- ընդգծեց նա:

Մասնակիցները զրուցեցին հայոց լեզվի և գրականության ներկայիս ուղղությունների, նորույթների մասին:

Հանդիպմանը ներկա էին Նոնա Պողոսյանը, Արևշատ Ավագյանը, Ռուբեն Մանուկյանը, Թադևոս Տոնոյանը և այլ գրական գործիչներ: Նշանավոր գրող Ֆելիքս Բախչինյանը հանդիպման ժամանակ մասնակիցներին նվիրեց իր` «Déjà vu, Հալեպ` սիրո և մահվան հովիտ» խորագրով գիրքը:

Ուսուցիչները Հայաստան են ժամանել 16 երկրից, այդ թվում ՝ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Սիրիայից: Հանդիպման ավարտին գրողներից յուրաքանչյուրն ընթերցեց մեկական հատված սեփական ստեղծագործություններից:

Հայերեն

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի