Տարածաշրջանային

Խամենեին հայտարարել Է բոլոր երկրների հետ, բացի ԱՄՆ-ից, հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Խամենեին հայտարարել Է բոլոր երկրների հետ, բացի ԱՄՆ-ից, հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 16-ին հայտարարել Է ամբողջ աշխարհի՝ «ինչպես Արեւմուտքի, այնպես Էլ Արեւելքի», բայց ոչ ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունների զարգացման կարեւորության մասին:

«Բացառությամբ մի քանի դեպքերի, ինչպիսին ԱՄՆ-ն Է, Իրանի հարաբերությունները մյուս երկրների հետ, ինչպես արեւմտյան, այնպես Էլ արեւելյան, պետք Է ընդլայնվեն եւ զարգանան»,- ասված Է Խամենեիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Համացանցի՝ նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկ Է հետագայում Էլ ուժեղացնել մեր դիվանագիտության գործնական դինամիկան եւ նպատակամիտությունը»,- նշել Է Իրանի առաջնորդը:

Դրա հետ մեկտեղ Խամենեին կառավարությանը կոչ Է արել վարելու «գործուն եւ դինամիկ» արտաքին քաղաքականություն: «Երկրի տնտեսությունը չի կարող աճել՝ սպասելով, թե եվրոպացիները երբ կառաջարկեն իրենց երաշխիքները»,- ընդգծել Է նա:

Գործողությունների համատեղ համապարփակ պլանը Թեհրանը եւ աշխարհի վեց տերությունները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա - ծանոթ. խմբ.) համաձայնեցրել են 2015 թվականին, 2016 թվականի հունվարին մտել Է իրագործման փուլ: Այն նախատեսում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ այն դնելով միջազգային վերահսկողության ներքո:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց Համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին:

Նա խոստացավ ոչ միայն վերադարձնել Իրանի նկատմամբ հին սահմանափակիչ միջոցներն, այլեւ սահմանել նորերը: Հուլիսի 6-ին Վիեննայում կայացած նախարարական հանդիպմանը Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հավաստեցին իրենց կողմնակցությունը գործարքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում