Պաշտոնական

Նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար աշխատանքային խումբը դիմումներ է ստացել հինգ հավակնորդից

2 րոպեի ընթերցում

Նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար աշխատանքային խումբը դիմումներ է ստացել  հինգ հավակնորդից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի հինգ հավակնորդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ստացված փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կազմակերպման գործընթացը կանոնակարգող խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներին, որից հետո, ժամանակացույցին համապատասխան, կայացել է Աշխատանքային խմբի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հավակնորդների հետ անհատական զրույցը:

Զրույցից հետո, ժամանակացույցով սահմանված կարգով, Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Նշված ծրարները (խորհրդատվական կարծիքները) փոխանցվել են Հանրապետության նախագահին, որոնք ամփոփվելուց հետո, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կներկայացվի Ազգային ժողով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որպեսզի իրենց մասնակցության մասին տեղեկատվությունը հրապարկվի՝ ձեռնպահ ենք մնում մասնակիցների անունները հրապարակելուց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում