Հասարակական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը:

«Աշխատանքը սկսում ենք առաջնագծից: Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:

Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,- գրել է Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում