Հասարակական

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակի ընդլայնման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավակարգավորումների կատարելագործման, տարածքների համաչափ զարգացման ու վարչատարածքային բարեփոխումների բնագավառում փորձի փոխանակման, երկրու երկրների միջև ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում